168.am-ը գրում է․

Լոնդոնում Sotheby՚s-ի իմպրեսիոնիստների եւ սյուրռեալիստների ստեղծագործությունների երեկոյան աճուրդից 87,7 միլիոն ֆունտ ստեռլինգ է ստացվել, թոփ-լոտ է դարձել Կլոդ Մոնեի «Դոժերի պալատը» նկարը: Այդ մասին  ՌԻԱ Նովոստիին հայտնել է աճուրդային տան ներկայացուցիչը:

Մոնեի ստեղծագործությունը, որն աճուրդում հայտնվել է առաջին անգամ, 27,5 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառվել է գնորդի, որը ցանկացել է անհայտ մնալ: «Դա ռեկորդային գին է Մոնեի վրձնի՝ Վենետիկի տեսարանի համար»,- նշել է Sotheby՚s-ի ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել