Ինչո՞ւ է խոտը կանաչ, իսկ երկինքը՝ կապույտ։ Ինչո՞ւ Լուսինը չի ընկնում Երկրի վրա, իսկ մարդիկ էլ չեն ընկնում Երկրից։ Երեխաները միշտ շատ հարցեր են տալիս, իսկ պատասխան գտնելը շատ հաճախ բավականին դժվար է լինում։ Մեծանալով մենք ավելի քիչ են հետաքրքրվում շրջակա աշխարհով, և իզուր։

Ինչո՞ւ են մարդիկ խոսում, իսկ կենդանիները՝ ոչ

Սխալ է ասել, որ կենդանիներն ընդհանրապես չեն խոսում։ Նրանցից շատերն ունեն իրենց պարզ լեզուն, որն իրենց բավական է։ Սակայն մարդկանց նման խոսել կենդանիները չեն կարող։ Նրանց խոսակցական ապարատը և ուղեղի կառուցվածքն այլ են, ինչը թույլ չի տալիս խոսել սովորել։

Ենթադրվում է, որ մարդիկ առաջին ձայները սկսել են արձակել այն ժամանակ, երբ հայտնվել են աշխատանքի և որսորդության առաջին գործիքները։ Ձեռքերն արդեն զբաղված էին լինում, և ժեստերի միջոցով շփումը բավականին բարդանում էր։ Այսպես սկսեցին առաջանալ առաջին ձայները և բառերը։ Կենդանիներն այսպիսի շփման կարիք չունենին, նրանք զարգացրել են իրենց լսողությունը, տեսողությունը և հոտառությունը։

Ինչո՞ւ ձմռանը ձկները չեն սառչում

Բնությունը ձկների համար սառնամանիքից պաշտպանվելու մի քանի մեխանիզմներ է նախատեսել։ Առաջինը՝ անգամ ամենացուրտ եղանակին հսկա ջրամբարները երբեք ամբողջությամբ չեն սառչում, իսկ խորքերում ջուրը ավելի տաք է լինում։ Երկրորդ՝ ձկների օրգանիզմն այնպիսին է, որ մարմնի ջերմաստիճանը հարմարվում է ջրի ջերմաստիճանին։ Երրորդ՝ ձկների արյունը կարծես հակասառիչ լինի։ Բևեռային տեսակները արտադրում են հատուկ սպիտակուցներ, որոնք ձկներին պաշտպանում են սառչելուց։

Ինչո՞ւ հին գրքերը յուրահատուկ բույր ունեն

Դժվար գտնվի հստակ բացատրություն, թե ինչպես են բուրում գրքերը։ Հաճախ այդ բույրը մարդիկ նմանեցնում են ծխի, հողի կամ վանիլի բույրի։ Այս բույրն առաջանում է թղթի բաղադրության մեջ առկա ցելյուլոզայի և լինգինի պատճառով։ Գրքի բույրի վրա մեծ ազդեցություն է ունենում նաև նրա տարիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել