Yerkir.am-ը գրում է.

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի օգնական Ջոնաթան Քոհենը Թուրքիայի և Ռուսաստանի միջև Իդլիբում հրադադարի ապահովման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ տեսակետ է հայտնել, ըստ որի` հրադադարը 3 մլն քաղաքացու և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի սահմանների ապահովման համար կենսական նշանակություն ունի:  Այս մասին հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:

Քոհենը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ-ում, նշել է, որ ՄԱԿ-ի` Սիրիայի և Հորդանանի սահմանին տեղակայված Ռուքբան ճամբար ուղարկված մարդասիրական օգնությունը մոտավորապես 30 օրվա ընթացքում կհասնի, և կոչ է արել Ռուսաստանին ու Սիրիայի ղեկավարությանը` նախքան մարտ ամիսը ապահովել մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել