Azatutyun.am-ը գրում է.

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում մեկնարկել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի գագաթնաժողովը:

Մինչ գագաթնաժողովը Թրամփն այսօր հանդիպումներ է ունեցել Վիետնամի վարչապետի ու նախագահի հետ: Վարչապետի հետ հանդիպմանը Թրամփն իր խոսքում անդրադարձել է նաև գագաթնաժողովին, ասելով, թե կարծում է՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը ցանկանում է մեծ քայլ անել:

Սա Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումն է՝ ուղղված Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը, միջազգային հանրությանը սպառնացող վտանգների վերացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել