Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընի թարգամանիչն իր արագավազության շնորհիվ դարձել է համացանցի աստղ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար վիետնամական Դոնգ-Դանգ երկաթգծի կայարան ժամանած Կիմ Չեն Ընին դիմավորոլու արարողակարգի ժամանակ հյուսիսկորեացի առաջնորդը, վագոնից բավական արագ դուրս գալով, մոտեցել էր իրեն դիմավորող վիետնամցի բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն նրա թարգմանիչը հապաղել էր նրա հետևից գալ։ Տեսնելով, որ Կիմ Չեն Ընն արդեն ողջունում է տանտերերին, թարգմանիչը, սպրինտերային արագություն զարգացնելով, վայրկյանների ընթացքում հայտնվում է տիրոջ կողքին։

Խեղճ թարգմանիչը շատ լավ գիտեր, թե ինչ կլիներ իր և իր ընտանիքի անդամների հետ, եթե ժամանակին չհայտնվեր Կին Չեն Ընի կողքին, ով հայտնի է իր դաժանությամբ այն անձանց հանդեպ, ովքեր անտարբեր են իր նկատմամբ։
Օրինակ՝ ըստ հարավկորեական ԶԼՄ-ների՝ 2014 թ-ի հունվարին գնդացիրից գնդակահարել էր իր բարձրաստիճան բարեկամին՝ Չան Սոն Թխեկին, նրա ընտանիքին և բարեկամներին։ Ըստ տեղեկությունների՝ Թխեկը հանդգնել էր Կիմ Չեն Ընի ելույթի ժամանակ ննջել, ինչը չէր վրիպել աշխարհի ամենափակ երկրի առաջնորդի ուշադրությունից։
Հուսանք՝ թարգմանչի այս սխրանքը կգնահատվի Կիմ Չեն Ընի կողմից, և նա կպարգևատրվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել