Operativ.am-ը գրում է.

Իրանում տղամարդն անցորդ կնոջ դեմքին արցունքաբեր գազ է լցրել այն բանից հետո, երբ փողոցում նրան տեսել է առանց հիջաբի: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Կինը վիճում է մի մարդու հետ, ով համարվում է Իրանի բարոյականության ոստիկանության ներկայացուցիչ:

Կինը տղամարդուն կոչում է «կույր» և քննադատում է այն փաստը, որ նա, առանց վարանելու, հետևում է իսլամական սովորույթներին և ավանդույթներին:

Տղամարդն իր պայուսակից հանում է մի շիշ և դրա պարունակությունը լցնում իրանցի կնոջ դեմքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել