168.am-ը գրում է.

Փետրվարի 26-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.20-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք դանակի սպառնալիքով Այնթապ գյուղում գտնվող մթերային խանութի դրամարկղից հափշտակել են 60.000 դրամ և ծխախոտներ: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի գործողություններ:

Կարճ ժամանակում ճշտվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքից ժամեր անց հայտնաբերվել և հիշյալ ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով 4 անձ Այնթապ գյուղից բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին: Հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները և բերման ենթարկվածներից յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել