Էդգար Դեգան իմպրեսիոնիստական ուղղության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է։ Ձեզ ենք ներկայացնում մի շարք հետաքրքիր փաստեր նրա կյանքից։

  • Ծնվել է արիստոկարտ ընտանիքում։ 5 երեխաներից ամենամեծն էր։ Էդգարը 13 տարեկան էր, երբ մահացավ նրա մայրը, ինչը շատ լուրջ հարված դարձավ նրա համար։
  • Հայրը ցանկանում էր, որ Էդգարը դառնա իրավաբան, սակայն որդին սկսեց հետաքրքրվել բնանկարով և հետագայում ողջ կյանքը նվիրեց դրան։
  • Նա այնքան հիացած էր բալետի պարուհիներով, որ նրանց մասնակցությամբ ավելի քան 1500 աշխատանք ստեղծեց։
  • Դեգան կատարելապաշտ էր։ Նրա մտերիմները կատակով նշում էին, որ Դեգան նկարն ավարտում էր այն ժամանակ, երբ այն խլում էին նրանից։
  • Նա հայտնի էր նաև որպես դիմախաղի ընդունակ դերասան։
  • Նա երբեք չի ամուսնացել։ Նրա անձնական կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Ոչ ոք չգիտեր՝ Դեգան սիրուհի ունի, թե ոչ։ Ինքը՝ Դեգան, երբեք չէր պատմում կանանց հետ իր հարաբերությունների մասին։
  • Իր կտակում Դեգան նշել էր, որ չի ցանկանում, որ իր հուղարկավորության ժամանակ սգո ճառեր հնչեն։
  • Դեգան ընկերություն էր անում Էդուարդ Մանեի հետ։ Նրա մոտ ընկերների ցանկում էին նաև Պիեռ Օգյուստ Ռենուարը և Կամիլ Պիսարոն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել