Tert.am-ը գրում է.

Հետհեղափոխական մթնոլորտը չպետք է ազդի դատավորի վրա, դատավորը պարտավոր էր մինչև հեղափոխությունն օրենքով առաջնորդվել և դրանից հետո ևս, իսկ օրենքը չի փոխվել: Այս մասին, անդրադառնալով դատավորների անկախությանը և իշխանությունների կողմից ուղղորդվելուն, ի պատասխան Tert.am-ի հարցին, ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Ինչ վերաբերում է գործադիր իշխանության կողմից «զանգերով» դատավորներին ուղղորդելու հարցերին, նա նշեց. «Զուտ միայն գաղտնալսման փաստը վկայում է, որ զանգեր կան: Նախկինում, այո՛, զանգեր եղել են, և ես համաձայն չեմ այն դատավորների հետ, ովքեր պնդում են՝ և նախկինում, և հիմա զանգեր չկան: Եթե դատավորն իրեն դրսևորում է այնպես, որ իրեն չզանգեն, և նախկինում նրան չեն զանգել, և՛ ներկայում:

Լուրերն արագ պտտվում են, և տեղյակ են՝ այս դատավորին չի կարելի զանգել, կամ զանգելն անիմաստ է: Դատավորը պետք է ճնշվող լինի, որ կարողանան նրան ճնշել, շատ ժամանակ լինում են խնդրանք»: Նա  նշեց, որ իր պրակտիկայի ընթացքում իր հարազատներն էլ են մոտեցել իրեն ինչ-ինչ խնդրանքներով:

Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից զանգեր լինելուն, նա ասաց. «Ես պնդում եմ, որ նախկինում եղել են զանգեր, այո՛, իմ մասով շատ շուտվանից, դեռ նախկինում, և այս պահին զանգեր չկան, մինչև ես կարողացա իմ աշխատելաոճով ապացուցել, որ զանգերը անիմաստ են: Նախկին անկախ դատավորը հիմա էլ է անկախ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել