Այվի Լիի մեթոդը

Ամերիկացի լրագրող Այվի Լիի մեթոդի առավելությունը նրա պարզությունն ու հետևողականությունն է։ Գործ սկսելու փորձերի մեծամասնությունն անհաջողությամբ է ավարտվում, քանի որ բացակայում են պլանները, չկա կենտրոնացվածություն, և սխալ են որոշվում առաջնահերթությունները։ Այս խնդիրները լուծելու համար Լին առաջարկում է սահմանափակվել օրական 6 առաջադրանքով։

Ինչպե՞ս է այն աշխատում

Օրվա ավարտին ընտրեք 6 կարևոր գործ և դրանք դասավորեք ըստ կարևորության։ Հաջորդ օրը՝ առավոտյան, ըստ հերթականության սկսեք իրագործել դրանք։

Էներգետիկ ցանկ

Յուրաքանչյուր առաջադրանք տարբեր քանակության մտավոր և ֆիզիկական աշխատանք է պահանջում։ Միևնույն ժամանակ, կարճատև առաջադրանքները կարող են ավելի շատ էներգիա խլել, քան երկարատև առաջադրանքները։ Այս մեթոդի առավելությունն առաջադրանքների դասավորությունն է՝ ըստ ծախսվող էներգիայի քանակի։

Ինչպե՞ս է այն աշխատում

Առաջադրանքները պլանավորելիս դրանք բաժանեք երեք մասի՝ ծանր, միջին և թեթև։ Առաջինն այն առաջադրանքներն են, որոնք առավելագույն կենտրոնացվածություն և լարվածություն են պահանջում, երկրորդը սովորական առաջադրանքներն են, իսկ վերջինը պարզ և համարյա թե ինքնուրույն իրականացվող աշխատանքները։ Առաջադրանքները կատարելիս գնահատեք ուժերի մակարդակը և ընտրեք համապատասխան առաջադրանքը։

1-3-5 մեթոդ

Մեծ քանակությամբ աշխատանքը միշտ վախեցնող է, այդ պատճառով մի շարք մասնագետներ խորհուրդ են տալիս առաջադրանքները բաժանել 9 մասի և դրանք իրականացնել ըստ կարևորության։

Այսպես՝ քիչ կարևորր առաջադրանքների իրագործումը կարելի է տեղափոխել հաջորդ օր։ 1-3-5 մեթոդը շատ պարզ է, թեև պահանջում է ժամանակ և ջանք։

Ինչպե՞ս է աշխատում

Ամեն օր ձեզ համար 9 առաջադրանք պլանավորեք. 1-ն ամենակարևոր առաջադրանքն է, որը միշտ մնում է առաջնահերթությունների մեջ, 3-ն այն առաջադրանքներն են, որոնք հարկավոր է իրագործել աշխատանքային օրվա ընթացքում, 5-ը մանր առաջադրանքներն են, որոնք իրականացվում են ըստ հնարավորության։

Մի մոռացեք, որ առաջադրանքների քանակը պետք է պահպանել, հակառակ դեպքում մեթոդն անարդյուանվետ կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել