Yerkir.am-ը գրում է.

Այսօր Թուրքիայի զինված ուժերում ձերբակալվել է  166 զինծառայող, որոնք մեղադրվում են գյուլենականներին աջակցելու մեջ: Ավանդույթ դարձած ձերբակալությունների հրամանը տրվել էր Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բյուրոյի կողմից: Օրեր առաջ` փետրվարի 22-ին, հերթական ձերբակալությունների ալիքի ժամանակ ձերբակալվել էր 237 զինծառայող. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Քոնյա քաղաքում էլ այսօր 50 քաղաքացու վերաբերյալ է ձերբակալման որոշում կայացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել