YouTube-ը շարունակում է պայքարել անտեղի, վտանգավոր և պարզապես կեղծ բովանդակության հետ, որը խախտում է տեսանյութեր տեղադրելու կանոնները: Վերջերս տեսահոսթինգի ղեկավարությունը որոշել է արգելել գովազդի ցուցադրումը և անջատել դրամայնացման բոլոր ալիքները, որոնք տարածում են քարոզչական բովանդակություն պատվաստումների դեմ։

BuzzFeed News-ը կապվել է 7 ընկերությունների հետ, որոնք չգիտեին, որ իրենց գովազդները տեղադրվում են պատվաստումների դեմ քարոզչական տեսանյութերում այնպիսի հայտնի ալիքներում, ինչպիսիք են VAXXED TV-ն, LarryCook333-ը և iHealthTube-ը․ այս երեք հաշիվները ունեն 473 հազար բաժանորդ: Սկանդալի արդյունքում շատ գովազդատուներ BuzzFeed-ի հետաքննությունից հետո հանեցին իրենց գովազդը:

«Մենք ունենք խիստ կանոններ, որոնք որոշում են, թե որ տեսանյութերում ենք մենք թույլ տալիս ցուցադրել գովազդներ։ Պատվաստումների դեմ գովազդների տեսանյութերը խախտում են սահմանված կանոնները: Մենք անմիջապես միջոցներ ենք ձեռնարկում նման բովանդակության դեմ և հեռացնում գովազդը»,- մեկնաբանել է YouTube-ի ներկայացուցիչը BuzzFeed News-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել