Գերմանիայում 28-ամյա կին ոստիկան Նադին Բերնեյսը հաղթել է «Միսս Գերմանիա 2019» գեղեցկության մրցույթում։ Նա առաջ է անցել 9,5 հազար մասնակիցներից և արժանացել գլխավոր տիտղոսին՝ գրում է Toronto Sun-ը։

Բերնեյսը դետեկտիվ է կիբերհանցագործությունների բաժնում։ Ինչպես նա խոստովանել է մրցույթի ժյուրիին, ոստիկանի աշխատանքը նրա երազանք է եղել։ «Ես բոլորին խորհուրդ կտայի դա․ տանից գնալ վաղ տարիքում, որպեսզի քեզ ինքնուրույն զգաս առանց ծնողների խնամքի»,- նշել է Բերնեյսը։

Մրցույթում նրա հաղթանակը փոքրիկ մրցակցություն է ստեղծում մեկ այլ գեղեցկուհու համար։ 34-ամյա Ադրիանա Կոլեզարն իր Instagram-ի էջում 700 հազար հետևորդ ունի և ավելի վաղ ճանաչվել է Գերմանիայի «ամենագեղեցիկ կին ոստիկան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել