Ճապոնիայում ստեղծվել է առաջին «ռոբոտ-աստվածը», որի շնորհանդեսը նախատեսված է մարտի 8-ին: Նորույթը նախատեսված է երկրում բուդդիստական ուսմունքները տարածելու համար:

Մինդար անունով ռոբոտը կդառնա Բուդդայի բարձրտեխնոլոգիական նոր քարոզիչը Կիոտոյում Ռինձայ-սյու դպրոցում Կոդայ-Ջի տաճարում: Սարքավորման նախատիպը դարձել է Կանոնը, Ճապոնիայի դիցաբանության մեջ նա ողորմության աստվածուհին է, որը ներկայացնում է Ավալոկիտեշվարի մարմնավորումն ու համապատասխանում է չինական աստվածուհի Գուանինին: Մինդարը որոշել է որպես քարոզիչ իր առաջին ելույթը նվիրել «Կատարյալ իմաստության սրտի Սութրային»՝ առաջարկելով ծխականներին քանդել կեղծ դատողությոնները և այնուհետև մտնել նիրվանա: Ռոբոտի ետևում տպվում էին խոսքի անգլերեն և չինարեն ենթագրերը:

Մինդար ռոբոտը մոտ 195 սմ հասակ ունի, կշռում է 60 կգ և ստեղծվել է A-Lab Co.-ի աշխատակիցների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել