Մեծ Բրիտանիայի բնակչուհի 37-ամյա Քելլի Քինսելան ամուսնալուծությունից հետո կորցրել է 108 կգ՝ տեղեկացնում է The Mirror-ը։

Պերելիտ քաղաքի բնակչուհին միշտ տառապել է ավելորդ քաշի պատճառով։ Երբ նա 24 տարեկանում ամուսնացավ, նա կարողացավ նիհարել 1,5 անգամ՝ կշռելով 177 կգ։

Լեղապարկի վիրահատությունից հետո կինը 44 կգ քաշ հավաքեց դեղորայքի պատճառով։ Դրանից հետո նա դադարեց հետևել իրեն և ևս 63 կգ հավաքեց։ Քինսելան նշում է, որ իր ամուսինը չինական կերակուր տեղափոխող վարորդ էր և միշտ բերում էր վնասակար ուտեստներ։

18-ամյա ամուսնությունից հետո բրիտանուհին հասկացավ, որ երջանիկ չի եղել և ամուսնալուծվեց։ Մեկ տարուց քիչ ավել հետո Քինսելան փոխեց աշխատանքը և նիհարեց 108 կգ։ Այժմ կինը պատրաստվում է ավելորդ մաշկի հեռացման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել