Արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին նկատել են հագուստով, որը շատ նման է եղել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հինգ տարի առաջ հղի ժամանակ կրած հանդերձանքին, գրել է The Sun-ը:

Մարոկկո թագավորական այցի ժամանակ Սասեքսի դքսուհին Dior ֆրանսիական նորաձևության տան կողմից անհատական պատվերով կարված մարմնագույն զգեստ է կրել: Մեգանի ձեռքին կլատչ է եղել, իսկ ականջներին՝ մոտ 7 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ ադամանդե ականջօղեր:

Принц Гарри и Меган Маркл

2014-ին «Քարդաշյանների ընտանիք» շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել է նույն գույնի զգեստով և ուսերը ծածկել է նույն երանգի թրենչով:

Принц Гарри и Меган Маркл

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել