Armsport.am-ը գրում է.

ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում Ղազախստանի «Բարսի Ատիրաուն» 81-67 հաշվով առավելության է հասել բելառուսական «Բորիսֆեն» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Օլեգ Բալաշովը («Բարսի Ատիրաու»), ով վաստակել է 17 միավոր:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ գավաթի խաղարկության վերջին խաղում այսօր, ժամը ՝ 19:00-ին Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկին «Միկա») «Ուրարտու Վիվառոն» կընդունի Ռուսաստանի Տուլա քաղաքը ներկայացնող «Արսենալ» ակումբին:

Հանդիպման մուտքն ազատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել