Еще 50 лет назад ленинградская улица меня научила одному правилу: если драка неизбежна — бить надо первым.

Այս խոսքերի հեղինակը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն է, որոնք նա ասել է 2015թ. ռուս-ամերիկյան լարվածության ենթատեքստում:

Երեկ հանրայինի եթերում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «ինչու ոչ, հայկական զինված ուժերը կդիմեն հարձակման»:

Անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ պատերազմի անխուսափելիության պարագայում ՀՀ զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակը կդիմեն կանխարգելիչ գործողությունների՝ նախահարձակ լինելով և ջախջախելով հակառակորդի կողմից ագրեսիայի դիմելու ցանկացած փորձ:

Այդ դեպքում այևս ոչ ոք չի կարողանալու կանգնեցնել հաղթող զինվորի հաղթական երթը:

Եթե թշնամին չի ցանկանում խաղաղություն, ապա նրան պետք է պարտադրել այդ խաղաղությունը, ինչպես հայկական բանակն արեց 1994 թ.-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել