«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, մարտի 1-ին նախատեսված երթին, որի մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը, իր լուրջ մասնակցությունն է ունենալու Սամվել Ալեքսանյանը:

Թերթի տեղեկություններով՝ Ալեքսանյանն իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին «հորդորել» է ակտիվ մասնակցություն ունենալ երթին. ըստ լուրերի, նախնական հաշվարկով կմասնակցի մոտ 250-300 մարդ:

«Ի դեպ, կառավարամերձ մեր աղբյուրը պնդում է, որ նման հրահանգ վարչապետի կամ կառավարության կողմից չի եղել, և դա Ալեքսանյանի սեփական նախաձեռնությունն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել