Պարոն նախագահ,

Եթե կարող եք, եթե ունեք այդ քաղաքական կամքն ու գիտակցումը, դուրս եկեք և դուրս հանեք Փաշինյանին «Մարտի 1-ի» քաղաքական պարադիգմայից: Մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի նման քաղաքական շահագործումը անարգանք է 10 զոհերի հիշատակի հանդեպ: Իջեք գերեզմանաքարերից, գտեք Ձեր և Փաշինյանի համար այլ պատվանդաններ: Կոչ արեք ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Դուք բոլորից լավ գիտեք, թե երկրի նախկին ղեկավարների հանդեպ նման վերաբերմունքն ինչպիսի բումերանգի էֆեկտ է ունենալու մի օր, և այդ Պանդորայի արկղից, Աստված գիտի, թե երբ և ինչեր կարող են դուրս գալ ապագայում:

Հակառակ պարագայում նման մոտեցումներով Դուք անխուսափելիորեն կիսելու եք պատմական պատասխանատվությունն այս իշխանությունների ձախողման և Հայաստանին ու Արցախին հասցրած վնասի համար:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել