Սփյուռքի նախարարության լուծարումը ճիշտ որոշում չեմ համարում, մանավանդ որ իրականում տեղի է ունեցել ընդամենը անվանափոխություն և հաստիքների կրճատում։ Նախարարությունը կդառնա հանձնակատարի գրասենյակ՝ պահպանելով նախարարության կորիզն ու լիազորությունների շրջանակը։ Միաժամանակ հակված եմ կարծելու, որ ցանկացած գերատեսչության աշխատանքի էֆեկտիվությունն ուղղակիորեն փոխկապակցված է այդ գերատեսչության ղեկավարի արհեստավարժությունից, կազմակերպչական ջղից, նվիրվածությունից, արժեհամակարգից։

Այս առումով սկզբունքային նշանակություն ունի, որ նորանշանակ հանձնակատարը սփյուռքահայ լինի, սակայն իր գիտակից կենսագործունեության շոշափելի հատվածն անցկացրած լինի Հայաստանում։ Նրա համար պետք է ընկալելի լինեն սփյուռքահայի հոգեբանությունը, գաղթօջախների առանձնահատկությունները, ինչպես նաև հայաստանյան իրողությունները։ Կարևոր է, որ նա չլինի քաղաքական որևէ կուսակցության անդամ, առավել ևս՝ ավանդական կուսակցության ներկայացուցիչ։ Անկուսակցական լինելն առավել անկաշկանդ կդարձնի Հայաստանի ներկայացումը սփյուռքում և սփյուռքինը՝ մայր հայրենիքում։

Սա է լավագույն բանաձևը սփյուռք-Հայաստան կապը ինստիտուցիոնալիզացնելու և կապիտալիզացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել