«Արցախում 2020թ. տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական իրավիճակը գնալով լարվում է: Նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն է հայտնել Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:

Բայց երեկ նա պարզել է, որ զրկված է Արցախի քաղաքացիությունից, ընդ որում՝ զրկվել է դեռ 13 տարի առաջ՝ 2006թ.` նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի օրոք:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Ղուկասյանին, սակայն նա, լսելով Բաբայանի անունը, չցանկացավ որևէ հարցի պատասխանել: «Դա ինձ չի հետաքրքրում: Ես ո՛չ որևէ կապ ունեմ, ո՛չ որևէ գաղափար ունեմ»,- նշեց Ղուկասյանը:

Իսկ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես փորձում եմ այդ հարցը լուծել նորմալ, օրենքի շրջանակում: Եթե շարունակեն պնդել իրենց դիրքորոշումը, իհարկե, քաղաքական կհամարենք: Մենք գրավոր դիմել ենք, որ պարզաբանեն, թե ինչ հիմքով են նման քայլի գնացել: Կպարզաբանեն, կհասկանանք` քաղաքական է, թե քաղաքական չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել