168.am-ը գրում է․

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է «Սևիլիայի» նկատմամբ  հաղթանակի մասին (4:2):

«Մեսսին այս խաղում կարևոր դեր խաղաց, նա կարևոր դեր է խաղացել  նաև մի քանի օր առաջ և ապագայում էլ կունենա: Նա թիմի ամենակարևոր խաղացողն է, ով արդյունք է տալիս: Տուր Մեսսիին մի փոքր ազատ տարածություն, և նա կշրջի խաղը: Շատ ուրախ եմ Մեսսիի և Սուարեսի համար, ովքեր կրկին կարողացան գոլեր խփել:

Կլասիկո՞ն: Մենք ցանկանում ենք ներդնել մեր ուժերի 100 տոկոսից ավելին, խաղալ լավագույն կերպով: Հիմա շատ կարևոր օրեր են մեզ համար, օրացույցը շատ հագեցած է: Առաջինը, պարտադիր պետք է անցնել Գավաթի եզրափակիչ

Իմ ապագա՞ն: Ես դեռ երեք տարուց ավելի ժամանակով  պայմանագիր ունեմ ակումբի հետ: Ես ուզում եմ մնալ այստեղ: Ես հպարտ եմ, որ ինձնով հետաքրքրվում են թոփ-ակումբներ, եթե, իհարկե, դա ճիշտ է: Բայց ես ինձ տեսնում եմ միայն այստեղ: Սուրճ խմելիս ծիծաղում եմ՝ կարդալով իմ հեռանալու լուրերը»,- նշել է Ռակիտիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել