Այն ժամանակ, երբ արցախյան հակամարտության կարգավորման շուրջ միջնորդները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին առաջարկում են սեփական հասարակություններին նախապատրաստել երկու ժողովուրդների խաղաղ ապրելու գաղափարին և Հայաստանի իշխանություններն ակտիվորեն այն ի կատար են ածում, մեր արևելյան հարևանները նոր ռամիլ սաֆարովներ են բուծում։ Պաշտոնական Բաքուն հայատյացության քարոզչության համար անցել է բոլոր բարոյական սահմանները և այդ լկտի գործի մեջ ներքաշել է երեխաներին։

Արդեն 5 օր է՝ ալիևյան ԶԼՄ-ները փառաբանում են Բաքվի դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակետտուհի Զահրա Սալմանլիի արարքը, ով Իրանում տեղի ունեցած կարատեի մրցումների ժամանակ, ըստ ազերիական ԶԼՄ-ների, արժանապատիվ քայլ է կատարել և պահանջել է մրցաշարի կազմակերպիչներից ավելի հարմար վայր տեղափոխել Ադրբեջանի դրոշը, որը կախված է եղել Հայաստանի դրոշի տակ։ 5-րդ դասարանի աշակերտուհին, պարզվում է, շատ վիրավորվել այդ հանգամանքից։ Զահրան շանտաժել է կազմակերպիչներին, որ եթե վերջիններս իր պահանջը չկատարեն, ապա նա կհրաժարվի ելույթ ունենալուց։

Բաքվում աննկարագրելի հրճավանք է առաջացրել ազերի աղջնակի այդ արարքը։ Գործը հասել է նրան, որ Զահրայի հայատյաց «արժանապատիվ» քայլը ողջունել են ապշերոնյան բռնապետը և նրա տիկինը՝ Մեհրիբան Փաշևան, ով իր շնորհակալությունն է հայտնել այս աղջնակից և վերջինիս նվերներ ուղարկել։ Հիմա էլ սույն փոքրիկ տականքին իրենց կաբինետներում ընդունում են իշխանական մարմինների տարբեր ներկայացուցիչները՝ փառաբանելով վերջինիս լկտի պահվածքը։

Բաքվի կողմից Զահրայի ստոր քայլի փառաբանելը պատահական չէ։ Մեծահասակներին վարակելով հայատյացության մետաստազներով՝ ալիևյան իշխանությունն անցել է մանուկների և դեռահասների շրջանում հայերի նկատմամբ կենդանական ատելության խորացմանը, որը սկսվում է մանկապարտեզից։ Իլհամ բաբան հայատյացությունը և ազերի-թուրքերի կողմից հայերին ֆիզիկապես ոչնչացնելը ոչ պաշտոնապես հայտարարել է ազգային հերոսություն՝ ցույց տալով, որ հային սպանողը և բացահայտ հայատյացություն դրսևորողը կմեծարվի իշխանությունների կողմից։ 

Իսկ Հայաստանում շարունակում են հասարակությանը կերակրել պացիֆիստական և անիմաստ խաղաղասիրական աղբով՝ ագրսեսիվ դրսևորումներ ցուցաբերելով այն մարդկանց նկատմամբ, ովքեր հանդգնում են քննադատել կապտամազ թրքասեր արարածին ադրբեջանական դրոշի հետ նկարվելու համար և դրա պաշտպաններին։
Մենք նախապատրաստում ենք Հայաստանի հասարակությանը խաղաղության, իսկ Ադրբեջանում բուծում են նոր մարդասպան հայերի։ Եթե այսպես շարունակվի, մենք կհայտնվենք աղետալի վիճակում։

Չեմ զարմանա, եթե մի որոշ ժամանակ անց՝ հաջորդ միջազգային մրցաշարին, Զահրան դանակով հարձակվի քնած հայ մասնակցի վրա, ինչպես 2004 թ․-ին Բուդապեշտում արեց Ադրբեջանում հերոսացված մարդասպան Ռամիլ Սաֆարովը։

ՀԳ. Զահրայի նմանների նկատմամբ համապատասխան քաղաքականություն է մշակել Իսրայելը։ Երևի բոլորը հասկացան, թե ինչ քայլերի է դիմում հրեական պետությունն այն բոլորի, այդ թվում՝ նաև երեխաների նկատմամբ, ովքեր չեն թաքցնում իրենց ագրեսիան հրեաների հանդեպ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել