Կնճիռները ոչ միայն ծերանալու նշան կարող են լինել, այլ նաև սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրների։

Ֆրանսիացի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ խորը կնճիռներ ունեցող մարդիկ սրտային հիվանդություններից մահանալու ավելի մեծ ռիսկեր ունեն, քան իրենց այլ հասակակիցները։ Այս կապի պատճառները դեռևս անհայտ են, սակայն որոշ գործոններ, որոնք մաշկի ծերացման պատճառ են դառնում, կարող են նաև կապված լինել անոթների առողջության հետ։

Եթե այս հետազոտության արդյունքները հաստատվեն, ապա կնճիռների միջոցով դիագնոստիկան կդառնա ամենահեշտ միջոցը, որի միջոցով կբացահայտվեն այն հիվանդները, որոնք գտնվում են սրտային հիվանդությունների առաջացման ռիսկային գոտում։

Այնուամենայնիվ, այս բացահայտումը չի նշանակում, որ սովորական բժշկական հետազոտությունները պետք է մոռացության մատնվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել