Armeniasputnik.am-ը գրում է․

Հայկական ԶՈւ–ի հաշվեկշռում առկա ռուսական կործանիչները որոշակի առավելություն կտան հակառակորդի նկատմամբ։

Ռուսական Су-30СМ ինքնաթիռների ձեռքբերումը սպառազինության մրցավազքի հետ կապված ասիմետրիկ պատասխան էր Ադրբեջանին. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄԷ–ում անցկացվող IDEX-2019 սպառազինության ցուցահանդեսի ընթացքում հայտնեց  այն մասին, որ Երևանը կցանկանար 12 հատ ռուսական Су-30СМ կործանիչների ձեռք բերել։

Հարությունովի խոսքով` Հայաստանը մինչև վերջերս սիմետրիկ պատասխան էր տալիս Ադրբեջանի գնումներին։

«Ինքնաթիռների ձեռքբերումը ասիմետրիկ պատասխան էր։ Այս անգամ սպառազինության մրցապայքարում մենք սահմանեցինք ուղղությունը», – ասաց Հարությունովը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանից ստացվող հավանական նոր պաշտպանական վարկին, ապա, փորձագետի խոսքով, այն ծախսելու համար բավական ուղղություններ կան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել