Բրիտանական թագավորական ընտանիքի խորհրդականներն արգելել են Մեգան Մարքլին և արքայազն Հարիին միմյանց ձեռք բռնել, հաղորդում է News.com-ը։

Այդպիսի վարքագիծը խախտում է թագավորական ընտանիքի կարգը և նյարդայնացնում մարդկանց։ Դա կարող է վնասել ամուսինների հեղինակությանը։ Խորհրդականներն ընդգծում են, որ թագավորական ընտանիքի անդամներից ոչ ոք, բացի Մարքլից և Հարիից, իրեն այդպիսի բան թույլ չի տալիս։

Սասեքսի դքսուհուն մեղադրում են նաև ֆինանսական շռայլության մեջ։ Վերջերս նա հանրությանն է ներկայացել 5․5 հազար դոլար արժողությամբ զգեստով։ Ամուսինների փաստաբան Շիլա Մաքնիթոշ-Սթյուարթը պնդում է, որ հասարակությանը նվաճել օգնում է համեստությունը, ինչը հատուկ չէ դքսուհուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել