Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու օրգանիզմում աղի նստվածքները նպաստում են ալերգիկ ռեակցիաների զարգացմանը, հաղորդվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում:

Մասնագետները վերլուծել են ատոպիկ դերմատիտով տառապող հիվանդների մաշկի նմուշները և պարզել, որ մաշկի վնասված հատվածներում նատրիումի մակարդակը նորմայից 30 անգամ ավելի բարձր է:

Image result for опасность соли

Հետազոտողները պարզել են, որ նատրիումի քլորիդը Th2 բջիջներին ստիպում է մեծ քանակությամբ ինտերլեյկին-4 և ինտերլեյկին-13 սպիտակուցներ արտադրել, ինչի արդյունքում մաշկի բորբոքային հիվանդություններ են զարգանում, այդ թվում՝ ատոպիկ դերմատիտը:

Th2 բջիջները CD4 + օժանդակ T բջիջների ենթաբազմությունն են: Երբ «միամիտ» T-բջիջը, այսինքն՝ բջիջը, որը կապի մեջ չէ հակագենի հետ, ակտիվանում է B-լիմֆոցիտներով, վերածվում Th2-ի և սկսում է բորբոքային պրոցեսներին մասնակցող մեծ քանակությամբ հակամարմիններ և ցիտոկիններ արտադրել: Պարզվել է, որ աղի խտության բարձր մակարդակի առկայության դեպքում T- բջիջները սկսում են անխուսափելիորեն փոխակերպել Th2-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել