Yerkir.am-ը գրում է.

Բաքվի Յասամալի շրջանի բազմահարկ շենքերից մեկի 13-րդ հարկում հրդեհ է բռնկվել. հայտնում է 1news.az-ը:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են հրշեջները:

Ըստ Haqqin.az-ի` բնակելի համալիրում բնակվում է 80 ընտանիք: Որոշ ծնողներ իրենց երեխաներին տանն են թողել և աշխատանքի գնացել: Փրկարարները կոտրում են դռները` երեխաներին փրկելու համար:

Տուժածների հստակ թիվը ներկաումս հայտնի չէ:

***

Haqqin.az-ի  թղթակիցը հայտնում է, որ հրդեհը հաջողվել է մարել: Այն, նախնական տեղեկություններով, սկսվել է մալուխների բռնկման հետևանքով:

Հրդեհից տուժել է 6 երեխա և 4 կին, նրանք հիվանդանոցում են:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել