Մայր Աթոռն Աննա Հակոբյանի հիմնադրամին 43 միլիոն դրամ է փոխանցում այն ամսաթվով, որի նախորդ օրը կաթողիկոսը հարձակման է ենթարկված լինում խաժամուժի կողմից, իսկ պետությունը պաշտպանած չի լինում նրան: Մեկ այլ ընկերություն (անունը հատուկ չեմ նշում) նորից մեծ գումար է փոխանցում տիկին Հակոբյանի հիմնադրամին այն օրը, որի նախորդ օրը ՊԵԿ-ի կողմից տուգանվում է:

Շատ հետաքրքիր համընկնումներով «նվիրատվություններ» են, որոնք կհետաքննենք, ու կարծում եմ՝ շատ հետաքրքիր իրողություններ ի հայտ կգան արդյունքում: 

Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչեր են պարզվելու ապագա իշխանափոխությունից հետո, ու աչքիս Աննա Հակոբյանն էլ է պետական ռեկետի հոդվածով անցնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել