Aysor.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2018թ.-ի ամռանն ազդարարեց բարեգործական՝ «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ինքն է:

Հիմադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը։

Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 2018.թ-ին հիմնադրամին գումար է փոխանցել իրեն պատկանող 4 ձեռնարկության անունից: 

«Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամ՝ 10 միլիոն դրամ

«Ալեքս տեքստիլ» ՍՊԸ՝ 2 միլիոն դրամ

«Սիթի» ՍՊԸ՝ 2 միլիոն դրամ

«Նատալի ֆարմ» ՍՊԸ՝ 3 միլիոն դրամ

 2018թ.-ին հիմնադրամին գումար են փոխանցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը: Հիմնադրամին գումար է փոխանցվել նաև «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Երևանի կոնյակի գործարան»-ի անունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել