Tert.am-ը գրում է.

Իսպանացի հայտնի դերասան Խավիեր Բարդեմը Լոս Անջելեսում կայացած «Օսկար» կինոմրցանակաբաշխության ժամանակ անուղղակի ձևով քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն կոշտ քաղաքականությունը:

«Չկան այնպիսի սահմաններ ու պատեր, որոնք կարող են ստեղծարարության և տաղանդի համար խոչընդոտ լինել»,- ասել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթողի անունը հայտարարելու համար բեմ բարձրացած Բարդեմը:


Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանն այդ ամենն ասել է մայրենի իսպաներենով: Նրա քննադատությունը թեև քողարկված է եղել, սակայն բոլորը հասկացել են՝ ով է հասցեատերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել