Azatutyun.am-ը գրում է.

Այսօր օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կընդունի Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանին։ Այդ մասին նշված է Ռուսաստանի Դաշնության խորհրդի պաշտոնական կայքէջում։

Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվա է ժամանում եռօրյա աշխատանքային այցով։

Փետրվարի 27-ին նախատեսված է Միրզոյանի ելույթը Դաշնության խորհրդում։ Լինելու են նաև մշակութային միջոցառումներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավարն ընդունելություն է կազմակերպելու ի պատիվ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի։

Սա նորընտիր Ազգային ժողովի ղեկավարի առաջին այցն է արտերկիր։ Այցից այլ մանրամասներ չի հաղորդվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել