168.am-ը գրում է.

Չինաստանի իշխանություններն աշխատանքի շուկայում խտրականության դեմ պայքարի շրջանակում արգելել են գործատուներին աշխատանքի ընդունման ժամանակ կանանցից հարցնել ընտանեկան կարգավիճակի մասին ու պահանջել հղիության թեստ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հայտարարության համաձայն՝ նոր որոշումը միտված է նպաստել կանանց համար աշխատանքային պայմանների բարելավմանը:

Ըստ ընդունված նորմերի՝  արգելքը խախտող գործատուները տուգանվելու են 10-50 հազար յուան (1.5-7.4 հազար ԱՄՆ դոլար) գումարի չափով: Ավելի լուրջ խախտումների պարագայում կազմակերպությունն անգամ կարող է զրկվել լիցենզիայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել