Շատ փիլիսոփաներ ու մտածողներ նկարագրել են կատարյա սոցիալական համակարգը, երկիրը, ուր «մեղր ու կարագ է հոսում», և յուրաքանչյուր այդպիսի սցենար ուտոպիական էր համարվում:

Եթե մենք ուզում ենք օբյեկտիվ լինել, ապա պետք է ընդունենք, որ բռնությամբ ու կոռուպցիայով ու կասկածելի որակներ ունեցող մարդկանցով լցված այս աշխարհը հազիվ թե կարողանա կազմակերպել բարու, խաղաղության ու իրական համերաշխության անշահախնդիր թագավորություն:

Սակայն աշխարհում ամեն դեպքում կա առանց բանակի պետություն, երկիր, ուր տներն ու ավտոմեքենաները չեն կողպվում, և ուր էլեկտրաէներգիան անվճար է բոլորի համար, երկիր, որը փակել է ռեստորաններն ու կազինոները: Եվ այդ երկիրը Իսլանդիան է:

Իսլանդական հրաշքի մասին թերթերում չես կարդա, քանի որ վերջին բանը, որ այս աշխարհի հզորները կուզեին, այն է, որ Իսլանդիան իսկապես օրինակ դառնա այլ երկրների համար:

Հենց Իսլանդիայում ոչ այնքան շատ տարիներ առաջ տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր հեղափոխություն: Դա պատահեց անմիջապես 2008թ. տնտեսական ճգնաժամից հետո:

Ի տարբերություն համաշխարհային հանցագործ քաղաքականության, որում ճգնաժամ ստեղծած միջազգային բանկերին դեռ գումարով օգնեցին էլ, Իսլանդիայում այդ քաղաքական ուժերը կորցրեցին իշխանությունը, բանկերը ազգայնացվեցին, իսկ ճգնաժամի կազմակերպիչներին գտան ու ձերբակալեցին:

Ավելին, քաղաքացիները փողոց դուրս եկան, որ պաշտպանեն բոլոր մարդկանց բարեկեցության համար գրված նոր սահմանադրությունը:

Իսլանդացիների 93%-ը հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեցին իրենց բանկերին փողերը չվերադարձնելու օգտին:

Սրան հետևեց «միջազգային հանրության»` «ազատ աշխարհի» համար շատ բնորոշ արձագանք: Իսլանդիայի վրա աննախադեպ ճնշում գործադրվեց: Մեծ Բրիտանիան ու Հոլանդիան սպառնացին տնտեսական պատժամիջոցներով, ընդհուպ՝ Իսլանդիայի լրիվ մեկուսացում:

Միջազգային վալյուտային ֆոնդը սպառնաց երկրին զրկել իր որևէ օգնությունից: Բրիտանական կառավարությունը հայտարարեց, որ կսառեցնի իսլանդացիների խնայողություններն ու ընթացիկ հաշիվները:

Սակայն իսլանդացիները չընկրկեցին այդ ճնշման առջև, իսկ նախագահ Գրիմմսոնն այսպես արտահայտվեց. «Մեզ ասում էին, որ, եթե մենք չընդունենք միջազգային հանրության պահանջները, ապա կդառնանք Հյուսիսային Կուբա, բայց եթե մենք համաձայնեինք, կդառնայինք Հյուսիսային Թաիթի»:

Ինչ գիտենք մենք Հյուսիսային Ատլանտիկայի ու Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի միջև տեղակայված կղզի-պետության մասին:

930թ. իսլանդացիները ձևավորեցին աշխարհում առաջին Խորհրդարանը` Ալթինգը: 1262թ. կղզին բռնազավթվեց նորվեգացիների կողմից, իսկ 1380թ. այն գտնվում էր դանիական տիրապետության ներքո: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կղզին ռազմավարական նկատառումներում օկուպացվեց Միացյալ Թագավորության կողմից, իսկ 1944թ. հայտարարեց իր անկախության մասին:

Այսօր Իսլանդիան ցուցադրում է բավական ոգեշնչող սոցիալական մոդել, հնարավոր է՝ այն պատճառով, որ այնտեղ 103 000 քմ-ի վրա ապրում է ընդամենը 325 000 մարդ, այսինքն` մեկ քմ-ին` 3 մարդ:

Ամեն դեպքում այսօր Իսլանդիան ամենաառաջավոր սոցիալական, ամենամարդասիրական ու խաղաղ համակարգն ունեցող երկիր է: Ահա նրա մի քանի բնութագրիչները`

Իսլանդիա այցելող զբոսաշրջիկների քանակն ավելի քան 2 անգամ գերազանցում է երկրի բնակիչների թիվը: Զբոսաշրջությունն ապահովում է երկրի ՀՆԱ-ի մեկ երրորդ մասը:

Ազգաբնակչության թիվը շատ քիչ է, մարդիկ ճանաչում են միմյանց: Արդյունքում` բնակարանները չեն կողպվում, և ավտոմեքենաները կայանատեղիներում կանգնում են` բանալիները մեջը:

Իսլանդիայում տեղական «Մակդոնալդսներ» չկան: Բոլորը փակվեցին 2009թ. ճգնաժամի ժամանակ:

Իսլանդիայում բանակ չկա: Պաշտպանական ֆունկցիան իրականացվում է միայն սահմանապահների կողմից: Եթե իսլանդացին ուզենա ծառայել, ապա կարող է միանալ նորվեգական բանակին` համաձայն երկու երկրների միջև գործող պայմանագրի:

Օգտագործվող ողջ էլեկտրաէներգիան ստացվում է ոչ ավանդական աղբյուրներից, բացառությամբ՝ ավտոմեքենաների վառելանյութից: Իսլանդիան Եվրոպայի այն քիչ երկրներից է, որը կիրառում է կենտրոնացված ջեռուցման համակարգ, սակայն, ի տարբերություն այլ երկրների` էներգիան անվճար է տրամադրվում:

Դպրոցներն ու քոլեջներն անվճար են:

Իսլանդիան ունի աշխարհում հանրային առողջապահության ամենազարգացած համակարգերից մեկը: Այն համաշխարհային վարկանշային աղյուսակում 15-րդ տեղն է զբաղեցնում ու այնքան լավ է աշխատում, որ երկրում չկան անգամ մասնավոր հիվանդանոցներ, իսկ մասնավոր ապահովագրություն գործնականում գոյություն չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել