Օրինակ երգիչը կամ երգչուհին ինչի՞ պիտի հարսանեկան արարողության ժամանակ ստացած գումարից հարկ վճարի, էդ էլ հո համերգ չի օպերայի դահլիճում: Կամ հարսանեկան սրահները հարկեր չե՞ն մուծում, կամ ո՞նց կարան հսկեն էդ գումարի շրջանառությունը, դա անվերահսկելի ա, վերջ ի վերջո կարան նվիրատվության տակ մտցնեն ու վերջանա գնա ամեն ինչ - ես գնացի երգեցի էս ինչի հարսանիքի արարողության ժամանակ, նա էլ ինձ նվիրեց էսքան գումար, սա եկամուտ չի, շնորհակալություն ա, ասենք... իսկ ինչ վերաբերվում ա համերգային պրոցեսների կամ ռեստորանային երգիչներին կամ երաժիշտներին, նրանք սենց թե նենց հարկվում են տվյալ ռեստորանի հարկման կամ համերգային դահլիճի վարձակալման միջոցներով...ֆիքսված աշխատավարձի եկամտահարկով, տոմսերի վաճառքից առաջացած եկամուտի եկամտահարկով:
Ո՞նց պիտի վերահսկեն, հարսենական արարողության ժամանակ ասենք հարկայինից մարդ պիտի մտնի ու բռնի տվյալ երգչին, հարսանիքն էլ հարամ անի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել