Operativ.am-ը գրում է․

Հանրապետության տարածքում փետրվարի 24-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, 25-26-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը սպասվում են տեղումներ: Վաղը ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +12 աստիճան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել