Չնայած լուրջ վնասվածքներին և վիրաբույժների զգուշացումներին, երաժիշտը համերգ տվեց Սանկտ Պետերբուրգում:

Երգիչ Դիմա Բիլանը ոտքը երկու տեղից կոտրել է: Այս մասին նա գրեց ինստագրամի իր էջում:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ին: Ըստ Բիլանի՝ նա սահել-ընկել է սառույցի վրա և կրկնակի կոտրվածք ստացել: Հաջորդ օրը երգչին վիրահատություն նշանակեցին, սակայն համերգի պատճառով այն հետաձգվեց:

«Ես որոշեցի թիթեղները համերգից հետո դնել, չնայած վիրաբույժները կտրականապես դեմ էին, և դա հերոսություն չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել