Եթե դուք ցանկանում եք իմանալ ով է ձեր իրական ընկերը, ապա ուղղարկեք նրան ուղեղի սկանավորման։

Համաձայն 2018 թվականի հունվարին հրապարակված հետազոտության, մոտ ընկերները ունենում են ուղեղային ակտիվության նմանություն և որոշ գրգռիչների հանդեպ միանման վերաբերմունք։ Հետազոտության մասնակիցները դիտել են անծանոթ տեսանյութեր, իսկ գիտնականները հատուկ սարքերի օգնությամբ ուսումնասիրել են նրանց ուղեղի աշխատանքը։

Սկանավորման վրա հիմնվելով գիտնականները կարողացել են որոշել, թե հետազոտվողներից  ով ում հետ է ընկերություն անում։

Մոտ ընկերների մոտ ուղեղի այն հատվածները՝ որոնք պատասխանատու են էմոցիաների, ուշադրության և լոգիկայի համար, միմյանց շատ նման են եղել։ Լրացուցիչ հետազոտությունը թույլ կտա հասկանալ, մենք ընկերներին ընտրում ենք մտածելակերպով իրար մոտ լինելու պատճառով, թե դա ձևավորվում է հետագայում՝ շփման ժամանակ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել