Շոտլանդիայի բնակչին դատի են տվել անծանոթ աղջկան «աչքով անելու» համար։ Այս մասին գրում է Daily Mail-ը: Տեղեկացվում է, որ քաղաքացին երկրի արևելյան ափի Դանդի քաղաքի Dexy’s Bar-ում անհաջողության է մատնվել:

Ըստ թերթի՝ 36-ամյա այցելուն ցանկացել է ծանոթանալ մի աղջկա հետ, և փորձել գրավել նրա ուշադրությունը: Այնուհետև աղջկան անպարկեշտ առաջարկ է արել, որը սկանդալով ավարտվեց:

Մարդուն խնդրել են լքել բարը, սակայն նա մնացել է, և որոշել զբաղվել մեկ այլ գեղեցկուհով՝ այս անգամ որոշելով միանգամից բուն գործին անցնել։ Տղամարդը փորձել է համբուրել աղջկան:

Այժմ դեպքի մանրամասները ուսումնասիրվում են դատարանում: Աղջիկների որսորդը գրավով ազատ է արձակվել: Դատական հաջորդ նիստը մայիսին կլինի։ Թե ինչ պատիժ է սպասում նրան՝ չի հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել