Հնդկացիներն իզուր չեն քրքումը «դեղին ոսկի» համարում. այն աշխարհի ամենաբուժիչ համեմունքներից մեկն է: Քրքումով պիլինգը խորությամբ մաքրում է մաշկը, հեռացնում է մահացած բջիջները, խթանում է արյան շրջանառությունը և կանխում ակնեների առաջացումը: Քրքումով դիմակ, որի արդյունավետությունը զգալի է ընդամենը 20 րոպե անց:

Քրքումով պիլինգ

2 ճաշի գդալ քրքումը, մի քանի կաթիլ մաքուր ջուրը, 1 թեյի գդալ սերուցքը կամ կեֆիրը խառնել մինչև միատարր զանգված դառմալը: Խառնուրդը քսել դեմքին և պարանոցին, պահել 20 րոպե և լվանալ սառը ջրով:

Քրքումով դիմակ
Ջրի փոխարեն ½ ճաշի գդալ մեղր ավելացրեք և մի քիչ կաթ: Դիմակը քսեք դեմքին և պահեք 15 րոպե, լվացեք սառը ջրով:

Խորհուրդներ

Քրքումով դիմակը քսեք քնելուց առաջ: Գիշերվա ընթացքում պիգմենտն ամողջությամբ կներծծվի մաշկի մեջ, և դեղնավուն երանգը կանհետանա:

Մի մոռացեք հագուստը պաշտպանելու մասին, քանի որ քրքումը կարող է հետք թողնել նրա վրա: Դիմակը քսեք վրձինով կամ ձեռնոցներով:

Պետք չէ քրքումով դիմակը երկար թողնել դեմքին: Իսկ եթե, այնուամենայնիվ, երկար եք թողել, ապա մաշկի գույնը վերականգնելու համար օգտագործեք կիտրոնի հյութի, վարսակի փաթիլների և կեֆիրի խառնուրդ: Խառնուրդը քսել դեմքին և պահել 15 րոպե:

Քրքումով դիմակն օգտագործելուց հետո հնարավոր է, որ մաշկը կարմրի: Կարիք չկա անհանգստանալու. կարմրությունը կանցնի 2-3 ժամ հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել