Նիկոլ անունով կնոջ կատուն հազվագյուտ հիվանդության պատճառով ամբողջովին փոխել է իր գույնը։ Կատվի տիրուհին սկզբում սպիտակ հետքեր է նկատել կենդանու մորթու վրա, իսկ մեկ տարի անց կատուն ամբողջովին սպիտակել է։

Նիկոլը պատմել է, որ չորս ամսական երկու կատուներին գտել է ֆերմայում։ Կատուների ականջները բորբոքված են եղել, և կինը, խղճահարությունից դրդված, նրանց տուն է տարել, խնամել։

о: instagram.com/elli.vitiligo

Սակայն ինն ամիս անց նրանցից մեկի մորթու վրա սպիտակ կետեր է նկատել։ Անասնաբույժները բացատրել են, որ Էլլին (այդպես է կատվի անունը) տառապում է վիտիլիգո կոչվող հիվանդությամբ՝ մաշկի հազվագյուտ հիվանդություն, որ կապված է պիգմենտացիայի խանգարման հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել