Չինաստանի իշխանությունները գործատուներին արգելել են կանանց հարցազրույցի ժամանակ հարցեր տալ նրանց անձնական կյանքի մասին և հղիության թեստ պահանջել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի աշխատանքային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարարությանը:

Մինչ այդ Չինաստանում շատ կանանց պարտադրում էին հղիության թեստ անցնել աշխատանքի ընդունվելուց առաջ: Սակայն, այսուհետ, ըստ վարչության, այդպիսի պահանջների համար գործատուներին մինչև 1400 դոլար տուգանք է սպառնում:

Նշվում է, որ նախարարությունն արդեն իսկ համապատասխան փաստաթուղթ է հրապարակել, որն աշխատանքի ընդունման ժամանակ վերացնում է սեռի հետ կապված սահմանափակումները:

Հավելվում է, որ այդ միջոցառումներն ուղղված են կանանց նկատմամբ խտրականության բացառմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել