Ավստրալիայի կառավարությունը հաղորդել է գլոբալ տաքացման հետևանքով Melomys rubicola տեսակի խճանկարապոչ առնետների ոչնչացման մասին, հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ տեսակը ոչնչացել է կլիմայի փոփոխության հետևանքով ծովի մակարդակի բարձրացման և ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով: Եվ սա կլիմայի փոփոխությամբ պայմանավորված կաթնասունների շրջանում տեսակի առաջին ոչնչացումն է:

Melomys rubicola առնետները հինգ հեկտար տարածքով Բրեմբլ Քեյ փոքրիկ կղզում առաջին անգամ հայտնաբերվել են 1845 թվականին: 1978-ին, գիտնականների գնահատականով, կրծողների թիվը մի քանի հարյուր առանձնյակի է հասել: Կենդանիներին կղզում վերջին անգամ տեսել են 2009-ին, իսկ այժմ՝ կղզու մանրամասն հետազոտումից հետո, կենսաբանները եզրակացրել են, որ առնետները վերացել են գլոբալ տաքացման հետևանքով` դառնալով դրա առաջին զոհերը կաթնասունների շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել