Համացանցում հրապարակվել է «Նրա բույրը» դրամայի թրեյլերը, որտեղ գլխավոր դերում է դերասանուհի Էլիզաբեթ Մոսը։

Ֆիլմում Մոսն 90-ականների ռոք աստղ Բեքի Սամսինգին է մարմնավորում, որը տառապում է թմրանյութերից և ալկոհոլից կախվածությամբ։ Նա փորձում է վերադարձնել նախկին փառքը և վերականգնել հարազատների հետ հարաբերությունները։

Ֆիլմում նկարահանվել են նաև մոդել Կարա Դելևինը և Էմբեր Հերդը, որոնք համբույրի տեսարան են ցուցադրել, որը ևս ներառված է թրեյլերում։

Ֆիլմի ռեժիսորը Ալեքս Ռոս Փերին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել