Պալատական Փոլ Բարելը, որը երկար ժամանակ արքայադուստր Դիանային է ծառայել, խոսել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի երեկույթի մասին՝ ի պատիվ Նյու Յորքում նրա երեխայի ծննդյան պատվին, գրում է The Sun-ը։

Նրա կարծիքով՝ այդ միջոցառման ծախսը, որը 384 հազար ֆունտ (501 հազար դոլար) է կազմել, արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը հավանության չեն արժանացնի։

«Ես կարծում եմ, որ արքայազն Ուիլյամը կվրոդվվի Մեգանի շռայլությունից, ինչպես նաև այն փաստից, որ երեխայի ծնվելու պատվին երեկույթը ավելի շատ «աստղային» էր, քան «թագավորական»»,- եզրակացրել է Բարելը։

Նա հավելել է, որ Մեգան Մարքլը «փոփ աստղի» վարքագիծ է դրսևորում, և նա ավելի շատ նման է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել