Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Անգլիական Լիգայի Գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից առաջ զուգահեռներ է անցկացրել իր և «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի միջև:

«Գվարդիոլայի բախտը բերել է, քանի որ նրան ժամանակ են տվել: Կարծում եմ՝ երբ ցանկացած ակումբ աշխատանքի է հրավիրում Գվարդիոլային, հասկանում է, որ նրան ժամանակ է հարկավոր:

Իսկ ինձնից բոլորն արդյունքներ են պահանջում: Ոչ ավելին»,- Սարիի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը կարող է աշխատանքից ազատել Սարիին, եթե թիմը պարտվի գավաթային եզրափակչում:

Հավելենք, որ «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» եզրափակիչը կայանալու է վաղը՝ փետրվարի 24-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել