Aysor.am-ը գրում է.

Վերջին մեկ տարում հանրապետությունում մորթվել է 67 հազար մանր, 60 հազար խոշոր եղջերավոր կենդանի, որոնցից 30 հազարը՝ կթու կով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով ՌԴ-ից և Բելառուսից մեծաքանակ ներկրումների պատճառով տեղական մսի էժանացմանը և գյուղացու՝ աստիճանաբար անասնապահությամբ զբաղվելուց հրաժարվելու հնարավորությանը։ 

«Եթե գլխաքանակի անկում է նկատվում, դա կոչվում է հարկադիր մորթ։ Այսինքն՝ գյուղացին տեսնում է, որ ներկրված էժան մսի ֆոնին իմաստ չունի եղջերավոր կենդանիների գլխաքանակը պահել։ Այս քաղաքականությունն իր հերթին բերում է, որ մարդիկ գյուղերից թողնում-հեռանում են։ Եթե բերել էժան միսը լցրել են մեր շուկաները, գյուղացին ի՞նչ պետք է անի. պետք է իր բուծած անասունը մորթի։ Բելառուսական ներկրված մսամթերքը մեր տնտեսությանն է վնասում։ Կառավարությունը պետք է մտածի այս մասին, Գյուղատնտեսության նախարարությունը պետք է մտածի, բայց երևի նրա համար են այդ նախարարությունը փակում, որ էլ չմտածեն», - ասաց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել