Ըստ ֆրանսիական կինոակադեմիայի՝ լավագույն ֆիլմ է ճանաչվել «Խնամակալություն» դրաման, որը ռեժիսոր Քսավյե Լեգրանի առաջին լիամետրաժ աշխատանքն է։ Այս մասին հայտարարվել է Փարիզում «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ, գրում է Daily Mail-ը։

«Փլեյլել» համերգասրահում ուրբաթ լույս շաբաթ գիշեր տեղի ունեցած մրցանակաբաշխությունը վարել է Քադ Մերադը։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Լեա Դրյուքերը, որը խաղացել է «Խնամակալություն» ֆիլմում։ Լավագույն դերասան անվանակարգում հաղթել է  Ալեքս Լութցը՝ «Գի» ֆիլմում դերի համար։

Լավագույն ռեժիսուրայի համար պարգևատրվել է Ժաք Օդյարը։ «Սեզար»-ի ժամանակ նշվել է նրա «Սիսթերս եղբայրներ» ֆիլմը։

Ճապոնացի ռեժիսոր Հիրոկաձու Կորեդայի «Խանութի փոքրիկ գողերը» ֆիլմը լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել։ Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացել է ռեժիսոր Օլիվյե Բարուի «Ընտրությունների ֆրանսիական օրը» ֆիլմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել