Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է Երևանի «Արարատի» հետ անցկացրած ընկերական խաղի արդյունքը:

«Ուրալը», հիշեցնենք, Կիպրոսում կայացած ստուգողական խաղում նվազագույն հաշվով հաղթել է երևանյան թիմին.

«Մենք օգտակար խաղ անցկացրինք:

Ուրախ եմ, որ մեզ համար բարդ ստացվեց հայկական թիմի հետ խաղը: Այո, ռուսական Պրեմիեր-լիգայի ու հայկական Պրեմիեր-լիգայի մակարդակները տարբեր են, բայց ակնհայտ է, որ Հայաստանում ֆուտբոլի մակարդակը բարձրանում է:

Չէի մտածում, որ նրանք կկարողանան այդքան գրագետ խաղալ ու այդպես պրեսինգի դիմել: Այդ փաստն ինձ ուրախանցում է: Մեզ համար, իհարկե, ամենակարևորն այն է, որ մենք կարողացանք հաղթանակի հասնել: Կշարունակենք պատրաստվել «Զենիթի» հետ խաղին»,- Հարոյանի խոսքերն է փոխանցում «Ուրալի» պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել